Առցանց ուսուցում։ ուսպլան

Մեկ շաբաթ հանգստից հետո, մենք կրկին վերսկսում ենք մեր առցանց ուսուցումը։ Նախորդ առցանց շաբաթների ընթացում մենք կատարեցինք մի շարք և՛ ընտանեկան և այլ նախագծեր, կարդացինք գրքեր, դիտեցինք ֆիլմեր և այլն․․․
Այս շաբաթվա իմ պլանները կփորձեմ համառոտ ներկայացնել ընթերցողիս։

  • Կրկին կկատարեմ այն առաջադրանքները, որոնք կստանամ ուսուցիչներիս կողմից և կմասնակցեմ բոլոր նախագծերին։
  • Որպես անհատական նախագիծ կներկայացնեմ « Սուրբ Զատիկ տոնի նշման փոփոխությունը», որի միջոցով կմանրամասնեմ ու կբացահայտեմ Սուրբ Զատիկի պատմությունը և թե ինչքանով է դրա նշման ձևը փոխվել մինչև մեր օրերը։
  • Կշարունակեմ կարդալ Վահագն Դիլբանդյանի հեղինակած «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը և կփրձեմ սկսել՝ Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս գիրքը»։
  • Պլանավորում եմ դիտել այս ֆիլմերը՝
    Մակաբույծ (Parasite)․ Պոն Չժուն Հոյ 
    Ջոկեր (Joker). Թոդ Ֆիլիպս
    Իռլանդացին (The Irishman)․ Մարտին Սկորսեզե 

Թողնել մեկնաբանություն