Հունվարյան հաշվետվություն

Ձմեռային արձակուրդներից հետո ամենահետաքրքիր ու սպասված շրջանը դա հունվարյան նախագծային օրերն են, որոնց ընթացքում կատարում ենք մի շարք նախագծեր ու ճամփորդություններ։
Հայոց լեզվի և գրականության դասերի ընթացքում քննարկել ենք արձակուրդին մեզ հանձնարաված գրքերը և նախապատրաստել ենք Բիթ սերնդի վերաբերվող փոքրիկ միջոցառում, որը կներկայացնենք շուտով։
Անգլերենի դասաժամերին ունեցել ենք քննարկումներ , որոնց թեմայով գրել եմ էսսեներ (1; 2) և սովորել ենք նոր բառեր ու արտահայտություններ։
Ֆրանսերենի խմբով կատարել ենք թարգմանություններ և միասին այց ենք կատարել Մատենադարան։
Ընկեր Ազնիվի հետ այցելել եմ ԹադԴին արհեստագործական շոկոլադի գործարան։
Էկոլոգիայի դասաժամերին մասնակցել եմ հանքարդյունաբերությանը և առողջ սննդին վերաբերվող քննարկումներին, սկայն որևէ գրառում չունեմ։
Իրավունքի դասաժամերին ուսումնասիրել եմ ինքնակրթությունը, իր մեթոդներն ու տեսակները։
Առաջարկում եմ նախագծերում ավելի շատ ներառել ինտելեկտուալ ու խմբակային խաղեր։

Թողնել մեկնաբանություն