Կարդում ենք Ամերիկյան գրականություն

Թոմաս Էլիոթ. «Սնամեջ մարիկ»
Երբևէ չէի լսել Թոմաս Էլիոթի մասին և ծանոթ չէի նրա գրելաոճին ու ստեղծագործություններին։ Ինչ-որ չափով ծանոթանալով  մոդեռնիզմի -ին , կարող եմ ասել, որ այն բոլորին չէ, որ հասանելի է։ Մի փոքր խառնաշփոթ կա այդպիսի ստեղծագործությունների մեջ՝ ինչը քեզ ստիպում է ամեն մի նախադասության , տողի ու բառի մեջ ավելի խորանալ և գտնել, տեսնել դրա բուն իմաստը և պատկերացում կազմել հեղինակի փոխանցած մտքի մասին։
Երբ առաջին անգամ կարդացի “Սնամեջ մարդիկ”-ը , եթե անկեղծ, ոչ միայն չհասկացա, այլ նաև չկարողացա գոնե որևիցէ արտահայտություն մտապահել։ Այդ ամենը ստացվեց, երբ արդեն երկրորդ անգամ էի կարդում։ Կարծում եմ, սա գալիս է նրանից, որ կարդացածս հեղինակները միշտ ավելի հասանելի են գրել և նրանց ստեղծագործություններն ավելի հոգեհարազատ են եղել ինձ։
Փորձեցի զուգահեռներ անցկացնել Ավետիք Իսահակյանի «Ես ձեզ ասում եմ ՝ կգա ոգու սով» -ի և Թոմաս Էլիոթի. «Սնամեջ մարիկ» բնաստեղծությունների միջև։ Զարմանալին այն է, որ երկու հեղինակներին էլ գրեթե նույն ասելիք ունեն, ուղղակի Ա․ Իսահակյանն այն ավելի պարզ է ներկայացնում, կամ ավելի ճիշտ մեզ հասանելի եղանակով, իսկ Թ․ Էլիոթը ընթերցողին ստիպում է մտածել և նրան տանում մի շարք այլ ճանապարհներով, մինչև միտքը հասկանալը։
Կփորձեմ ավելի շատ ընթերցել Ամերիկյան գրականություն և հիմանականում այսպիսի ստեղծագործություններ , որպեսզի այս ոճը նույնպես սովորական դառնա և կարողանամ արագ ընկալել դրա խորհուրդը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s