Կրթահամալիրի տարբերությունը՝ մնացած դպրոցներից

Բավական երկար ժամանակ սովորելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ կարող եմ ասել, որ այն թե՛ իր առօրյայով և թե՛ իր ուսուման ձևով եզակի ու առանձնահատուկ է։ Եթե համեմատեմ իմ նախկին դպրոցի հետ, կարող եմ գտնել որոշ ակնառու տարբերություններ։ Մեզ մոտ այլընտրանքային ուսուցում է, և ուսումն իրականացվում է հիմնականում նախագծերի միջոցով։

Ըստ իս, կրթահամալիրում մենք առնչվում ենք ավելի կարևոր ու անհրաժեշտ թեմաների հետ և քննարկում կատարում հենց այդպիսի թեմաների շուրջ, ինչը, կարծում եմ, շատ դպրոցներում բացակայում է։ Նաև կրթահամալիրում երբևիցե չեն ստիպում սովորել՝ դա թողնելով քո հայեցողությանը, ինչն իմ կարծիքով սխալ է, որովհետև կան շատ թեմաներ, որոնք պարտադիր է իմանալը։ 
Ամենավառ օրիկնակներից մեկը մեր հայոց լեզվի ու գրականության դասընթացներն են։ Եթե մի շարք այլ դպրոցներում գրականությունն ուսումնասիրում են միմիայն համապատասխան դասագրքով՝ չշեղվելով բուն ծրագրից, ապա մեր դպրոցում հակառակն է. միաժամանակ ուսումնասիրում և սովորում ենք թե՛ պետական ծրագրից թեմաներ և թե՛ լրացուցիչ արտասահմանյան գրականություն։ Սակայն կրթահամալիրի ավագ դպրոցում շեշտ չի դրվում հայոց լեզվի ուսուցմամ վրա։ Լսելով դասընկերներիս՝ հասկացա, որ նրանք, ովքեր չեն սովորել կրթահամալիրում, ավելի լավ են տիրապետում հայոց լեզվին։ Բայց կրթահամալիրում ընձեռվում է հնարավորություն՝ խորացված հայոց լեզվի դասեր, որի շրջանակում աշակերտը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s